Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիության 32-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիության 32-րդ շաբաթ. morevmankan.am

Ծննդաբերությունն ավելի մոտ է և երեխան ընդունում է այն դիրքը, որով նա պետք է շարժվի այս աշխարհին ընդառաջ: Երեխայի գլխի ճիշտ դիրքը ներքևում է, ընդ որում, այդ ժամանակ նրա հետույքը մոր կրծքի տակ է տեղակայվում, ոտքերը և ձեռքերը կծկված են և սեղմած մարմնին: Բժիշկները տարբերում են երեխայի ներարգանդային դիրքի մի քանի տարբերակ: Դրանցից մի քանիսը ցուցում են կեսարյան հատման համար:  Այս ժամկետում նաև անցկացվում է երրորդ սքրինինգը: Այն կօգնի որոշել պտղի զարգացման համապատասխանությունը ֆիզիոլոգիական նորմային:    

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Երեխայի հասակը 43 սմ է, քաշը՝ մոտավորապես 1800 գր: Նրա մարմնի մաշկային ծալքերը գրեթե հարթվել են, դեմքից անհետացել են կնճիռները: Ձեռքերին և ոտքերին լիարժեք եղունգներ են աճել, գլխին՝ մազեր կամ խիտ աղվամազ: Փոքրիկն ավելի հաճախ է զկրտում, երբեմն 10-20 րոպե` անընդմեջ: Դա միանգամայն նորմալ է և պետք է անհանգստություն չառաջացնի:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Արգանդը ցայլքից բարձրացած է 32 սմ: Կարող են սկսվել գոտկային ցավեր, որոնք տարածվում են դեպի նստատեղ և ոտքեր: Դրա պատճառն այն է, որ արգանդը ճնշում է նստանյարդը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ հատուկ վարժություններ, որոնք կհանեն այդ ցավերը

Եթե բժիշկներն ավելի վաղ ժամկետներում ախտորոշել են պլացենտայի առաջադիր դիրք, ապա 32-րդ շաբաթում պետք է վերջնականապես վճռել՝ պլացենտան փակո՞ւմ է արգանդային բացվածքը, թե`ոչ:

Բանն այն է, որ հղիության ընթացքում պլացենտան փոքր-ինչ տեղափոխվում է արգանդի ստորին մասից դեպի վեր, և առաջադրությունը ինքնուրույն կարող է վերանալ: Եթե դա տեղի չի ունեցել, հնարավոր է կեսարյան հատման անհրաժեշտություն լինի:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Հավաքել ծննդատան համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և դրանք միշտ պահել ձեռքի տակ կամ` պայուսակում:

Հղիությունը հաճախ անկախատեսելի է: Եվ ավելի լավ է, որ շտապ ծննդաբերության դեպքում բոլոր բժշկական փաստաթղթերը լինեն ձեռքի տակ, ինչը հնարավորություն կտա օգնություն ստանալ ցանկացած տեղում:

  • Որոշել՝ ծննդաբերել մենա՞կ, թե՞` ամուսնու ներկայությամբ


Երեխայի հորը ժամանակ է պետք` որոշելու համար, թե նա կկարողանա՞ ներկա լինել ծննդաբերական սրահում, թե` ոչ: Բոլոր դեպքերում, սա ամենահարմար ժամանակն է այդ մասին քննարկման համար:

Ավելի ուշադիր, քան երբևէ, հետևել երեխայի շարժումներին. դրանց պակասելը կամ ավելանալը կարող է պտղի վատ վիճակի մասին խոսել:


Նորմայում փոքրիկը պետք է կատարի ժամում 4-6 շարժումից ոչ պակաս:  Սովորեցրեք Ձեզ` զգալ այն ամենն, ինչ կատարվում է Ձեր ներսում:

  • Պատրաստել երեխայի կերակրման համար անհրաժեշտ պարագաները


Տրամադրվեք կրծքով կերակրելուն և աշխատեք չգնել շշեր և ծծակներ /մանկական խանութների աշխատանքն ամենօրյա է, իսկ դեղատներն աշխատում են երբեմն շուրջօրյա, և գնել շիշ կամ ծծակ կարող եք ցանկացած պահին/: Ավելի լավ է մտահոգվել կերակրելու համար հարմար հագուստ պատրաստելով՝ զգեստներ, սպորտային հագուստներ, որոնցով առավելապես հարմարավետ կլինի կերակրել երեխային: Նաև` Ձեզ հնարավոր է անհրաժեշտ կլինեն կաթ կթելու և պահելու հարմարանքներ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ